top of page
Ձեռագրեր
Սրտից
Մի ձայն, որ չի լռում ժամանակի մեջ
Սա գիրք է հիշողության մասին։
Սա գիրք է սիրո, ցավի, հայրենիքի ու մարդու մասին։
Սա ձայն է, որ եկել է սրտից ու շարունակում է խոսել։
«Ձեռագրեր սրտից» ժողովածուն ներառում է Սահապոյի բանաստեղծությունները,
որոնք գրվել են տարբեր տարիներին։
Այս բանաստեղծությունները երկար տարիներ մնացել են ձեռագրերի մեջ՝
ընտանեկան շրջանակում,
իսկ այսօր առաջին անգամ բացվում են ընթերցողի առաջ։


հեղինակի մասին
Սահապո (1946–2013)
Հակոբը ծնվել է 1946 թվականի մայիսի 19-ին՝ Երևան քաղաքում։ Նրա կյանքը դեռ մանկությունից կերտվեց հիշողությամբ, կորստով և արժանապատվությամբ։
Մայրը՝ Ռիման (Ռեհան), Էջմիածնի գյուղերից մեկի մեծահարուստ ընտանիքի դուստր էր։ Սակայն պատմության դաժան շրջադարձերի՝ բոլշևիկյան իշխանության հաստատումից հետո, նա մնաց միայնակ իր հոր հետ։ Այդ կնոջ լռության մեջ ամփոփված ցավից ու տոկունությունից Հակոբը ժառանգեց անսահման բարություն, ազնվություն և մարդու հանդեպ խոր հարգանք։
գիրք
Երկու Խոսք
Լազար Քեռի
"Հավերժի ջահերով երթի`
Անհունի ստվերն ենք ﬔնք լոկ,
Կանգնած համբարձման հերթի,
Որը հայտնի չէ վաղօրոք.
Բոլորիս` բարձրյալի կամոք…"
Լիլիթ Սահակյան
"Հակոբը մնաց մեր ամեն քայլում,
Լույսի պես ապրեց մեր սրտերում։
Խոսքն՝ իմաստ, ձեռքը՝ բարության նշան,
Կարոտը ցավ է, բայց նաև հպարտություն,
Քանզի թողեց սեր՝ որպես ժառանգություն։"
Արսեն Աղաբաբյան
"Էն որ ամեն ինչից հիասթափված, մարդու երես չես ուզում տենաս, ուզում ես մենակ մնաս..... հիշում ես Հակոբին... ու էլ մենակ չես ու կյանքն էլ եդքան վատը չի"
Սրտի Արձագանք
Եթե ունեք պատմություն, հիշողություն կամ սրտի խոսք, որով ցանկանում եք կիսվել հեղինակի մասին, սիրով գրեք այն այստեղ։ Ձեր խոսքերը կարող են դառնալ այս էջի ամենաջերմ հատվածը։

bottom of page